Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին վհատեցրել է Ռուսաստանը պահվածքը: Մասնավորապես՝ նրան մտահոգում են բելառուսական որոշ ապրանքների մատակարարման վրա դրված արգելքները. հայտնում է Газета.Ru-ն: Այդ մասին նա հայտարարել է Սանկտ Պետերբուրգի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ:
«Այսօր ռուսական իշխանությունների պահվածքը ինձ ոչ միայն զարմացնում է, այլև վհատեցնում: Եթե մոտ ժամանակներս մեր երկրների միջև առևտուրը չկարգավորվի, մենք ստիպված կլինենք արձագանքել: Այս ի՞նչ պահվածք է»,- ասել է Լուկաշենկոն:
Նշենք, որ նոյեմբերի 26-ից արգելվել է Ռուսաստան բելառուսական մսի ներկրման գրեթե ամբողջ ծավալը՝ մոտ 400 հազ․ տոննա: «Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ բելառուսական պարենամթերքները չեն համապատասխանում Ռուսաստանի և Մաքսային միության օրենսդրության նորմերին ու պահանջներին: Ռուսաստանը նաև հայտարարել է ռուս-բելառուսական սահմանը հատող ապրանքների վերահսկողության խստացման մասին: Ռուսաստանի իշխանությունների համաձայն՝ միջոցառումները պայմանավորված են այն հանգամանքով, որ Բելառուսի հետ սահմանով Ռուսաստան են ներկրվում ապրանքներ, որոնց ներմուծումը ներկայումս արգելված է: