|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Լոռու մարզի դպրոցներում ժողվարչապետ Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ վարքը՝ այցելությամբ բացահայտել թերություններ, դրանց համար «ցեխը կոխել» տարբեր չինովնիկների, լիովին կրկնում է Բելառուսի կոլխոզֆյուրեր Լուկաշենկոյի վարքը, ով կոլխոզներում, տարբեր հիմնարկներում թերությունների համար «պատին է սեղմում» դրանց տնօրեններին, տարբեր պաշտոնյաների, տեսախցիկների առաջ նրանց վրա գոռգոռում։ Միայն թե Լուկաշենկոյի մոտ այդ խաղն ավելի բնական է ստացվում, քանզի մինչև երկրի ղեկավար դառնալը նա կոլխոզ է ղեկավարել։ Նիկոլ Փաշինյանի մարզեր հաճախակի դարձած այցերը, նրա ղեկավարությամբ կուսակցական տարբեր ժողովները․ Ալավերդիում և այլ տեղեր ՔՊ-ի կողմից իշխանություն վերցնելը, նրա վերոհիշյալ պոպուլիստական խաղերը վկայում են, որ առաջիկայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են լինելու, իսկ ընտրություններով Հայաստանում երբեք իշխանություն չի փոխվել»: