Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեղադրել է Ուկրաինայի հետ սահմանին միգրացիոն ճգնաժամի միջոցով Ռուսաստանի գործողություններից շեղելու մեջ։ Նման կարծիք է հայտել ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը. նշում է ՏԱՍՍ-ը։
Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շաբաթ օրը՝ նոյեմբերի 13-ին, հեռախոսազրույց է ունեցել Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ։ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Լեհաստանին՝ Լուկաշենկոյի ռեժիմի կողմից անպաշտպան միգրանտների առկայության ցինիկ շահարկման պայմաններում։ «Լուկաշենկոյի ռեժիմի գործողությունները սպառնում են անվտանգությանը, տարաձայնություններ են սերմանում և փորձում ուշադրությունը շեղել Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի գործողություններից», - նշվում է հայտարարության մեջ:.
Բլինքենը և Ռաուն դատապարտել են միգրանտների հարցի շահարկումը՝ Լուկաշենկոյին կոչ անելով վերացնել Արևմուտքի կողմից պատժամիջոցների կիրառման պատճառները։ Փրայսի խոսքով՝ հիմնական պատճառը «բելառուս ժողովրդի հրաժարումն է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունից»։ Բացի դրանից՝ պետքարտուղարը երախտագիտություն է հայտնել Լեհաստանին՝ «Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը» աջակցելու համար։
«Միացյալ Նահանգները, Լեհաստանը և մյուս դաշնակիցներն ու գործընկերները միավորված են, որ Մոսկվային ստիպեն վճարել իր ռազմական ագրեսիայի և տարածաշրջանում վնասակար ազդեցության համար», - նշել է Փրայսը: