Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով տարածաշրջանային վերջին զարգացումներիի մասին, անդրադարձավ Եգիպտոսում և Սիրիայում ստեղծված իրավիճակին:
Ըստ նրա` Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձություններն անկանխատեսելի հետևանքներ կունենան: «Թուրքիան փորձում է կանխել Եգիպտոսում տեղի ունեցած իշխանափոխությունը»,- ասաց նա` հավելելով, որ Թուրքիան շատ դեպքերում փորձում է դեմ գնալ միջազգային հանրության պահանջին և իր ազդեցությունն ունենալ տարածաշրջանում:
Մանոյանի կարծիքով` տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն անպայման իրենց ազդեցությունը կթողնեն հայ համայնքների վրա, սակայն կարևոր է, որ Հայաստանն ունենա այնպիսի ճկուն դիրքորոշում, որ այս կամ այն կողմի հետ չնույնացվի:
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն` Մանոյանն ասաց. «Ճիշտ է, այդ քայլը հայ-ռուսական ռազմական պայմանագրի դրույթների խախտում չէ, բայց ռազմավարական դաշնակցի պահվածք էլ չէ, եթե այդ տրամադրվող զենքը ռազմական հավասարակշռությունը չի խախտում, բայց և այնպես մեծացնում է պատերազմի հավանականությունը»:
Ըստ նրա` այդ առնչությամբ հայկական կողմի հրապարակային հակազդեցությունը ևս թույլ էր. «Ռուսաստանը պետք է զգա, որ հայ ժողովուրդը դժգոհ է այդ պահվածքից»: