|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ռուս պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է Ալեքսանդր Լուկաշենկոյի համար իրադարձությունների զարգացման սեփական սցենարը: Նրա կարծիքով, Լուկաշենկոյի համար միակ ելքը դաշնակից պետության՝ գյուղատնտեսության գծով փոխվարչապետ դառնալն է:
«Բայց մինչ այդ ամբողջ Բելառուսը պետք է դառնա Ռուսաստանի մաս:
«Սցենար Լուկաշենկոյի համար:
1. Բելառուսի մտնում է Ռուսաստանի կազմ՝ որպես վեց շրջան:
2. Լուկաշենկան դառնում է Ռուսաստանի փոխվարչապետ՝ գյուղատնտեսության գծով:
Հակառակ դեպքում նրան սպասում է Պինոչետի ճակատագիրը:
Մենք ստիպված ենք ընտրել երկու չարիքների միջև: Բելառուսները հոգնել են Լուկաշենկոյից: Բայց արևմտամետ ընդդիմությունը ավելի վատն է: Նրանք դեմ են Ռուսաստանին, նրանք արդեն խոսում են անգլերեն և ծածանում են ԵՄ դրոշները:
Հետևաբար, Ռուսաստանի համար ձեռնտու է պահել Լուկաշենկոյին, բայց միայն նոր պայմաններում», - գրել է Ժիրինովսկին իր Telegram-ի ալիքում: