|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարցազրույց է տվել Дождь-ի հաղորդավարուհի Քսենիա Սոբչակին, որի ժամանակ Սոբչակը արտասովոր հարց է տվել նրան՝ « Դուք երբևէ պատկերացրե՞լ եք Ձեր թաղումը, ինչպիսի՞ն կլինի այն, չէ՞ որ Դուք պատմական դեմք եք»:
«Գիտեք` դա ինձ համար անսպասելի հարց էր, երբևէ չեմ պատկերացրել իմ հուղարկավորությունը»,- զարմացած պատասխանել է Լուկաշենկոն:
Հետո, սակայն, նախագահը նշել է, որ ցանկանում է, որ իրեն հուղարկավորեն հայրենի գյուղում: