|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Տեղեկացրել ենք, որ հայկական լավաշը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:
Իսկ Թուրքիան հասցրել է հիստերիա բարձրացնել` պնդելով, որ Հայաստանը ադրբեջանական և թուրքական լավաշը ներկայացնում է որպես սեփական մշակութային արժեք:
Թուրքական Sondakika-ն գրել է, թե լավաշը եղել է թուրքական հարսանիքների անբաժանելի մասը: Ըստ կայքի՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը վաղուց հայտնել էր, թե իբր Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ պատրաստվում էր դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար: