Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում լրագրողները ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանից հետաքրքրվեցին «Զանգեզուրի միջանցքում» մասնավոր պահնորդական ծառայության հնարավոր տեղակայման մասին։
Նշենք, որ օգոստոսի 31-ին հրավիրված ասուլիսին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցության հետ կապված՝ տրամադրել ճանապարհներ․ «Անվտանգության ապահովման լրացուցիչ գործառույթներ կարող են իրականացնել նաև ՀՀ-ում լիցենզավորված գործունեություն ծավալող, օրինակ, պահնորդական կազմակերպությունները»,- նշել էր նա։
Լրագրողի հարցին՝ պահնորդական մասնավոր կազմակերպությունը հայկակա՞ն է լինելու, թե՞ արտասահմանյան, արդյո՞ք մեր սահմանապահն ու մաքսավորն են կանգնելու այդ ճանապարհին, Սաֆարյանը պատասխանեց․ «Այդպիսի հայտարարություն չեմ հիշում։ Վարչապետը միայն ասել է, որ նման բան հնարավոր է։ Եթե հավելյալ տեղեկատվություն լինի՝ կհաղորդենք։ Անգամ եթե մասնավոր կազմակերպությունը սպասարկի այդ ճանապարհը, իհարկե մեր սահմանապահն ու մաքսավորը կանգնելու են։ Առայժմ դետալներ չկան, խոսվել է միայն հնարավորության մասին»,- նշեց ԱԳ փոխնախարարը։
Ըստ Մնացական Սաֆարյանի՝ Հայաստանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի՝ հոկտեմբերին կայանալիք գագաթնաժողովին։
Մանրամանս՝ տեսանյութում։