Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երեք անգամ այս իշխանությունների դեմ փողոցում ընդվզում է եղել, երեք անգամ ես ենթարկվել են հետապնդման: Այս ամենն արվում է նրա համար, որ ինձ լռեցնեն: Ինձ լռեցնել ու հնազանդեցնել հնարավոր է միայն ու միայն Արցախի ու Հայաստանի ազատությամբ: Քանի Արցախն ազատ չէ, չեմ լռելու, քանի ՀՀ-ն ամեն օր շղթայվում է, չեմ լռելու: Պայքարը շարունակվելու է»,- այսօր դատարանի դահլիճում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը:
Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում ընթանում էր Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը: Պաշտպանական կողմը միջնորդեց դատարանին հետաձգել դատավարությունը, որպեսզի պաշտպանական կողմը կարողանա ծանոթանալ գործի մանրամանսերին։ Դատարանը որոշեց հաջորդ նիստը նշանակել օգոստոսի 6-ին, ժամը 17։00-ին։
Մանրամասն՝ տեսանյութում։