Հայտնի է, որ նոյեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի` Ֆրանսիա կատարած այցելության շրջանակներում Բուկ Բել Էրի քաղաքապետարանում ստորագրվել է Բարեկամության հռչակագիր՝ Լեռնային Ղարաբաղի Ասկերան եւ Ֆրանսիայի Բուկ Բել Էր քաղաքների միջեւ:
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը, հավատարիմ մնալով վաղեմի սովորությանը, դժգոհություն է հայտնել երկրի կառավարությանն այդ կապակցությամբ: Այդ մասին հայտնում է Trend-ը:
Ադրբեջանական ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, հարգում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը», սակայն որոշ հայամետ շրջանակներ իբր փորձում են վնասել Բաքվի և Փարիզի հարաբերություններին: