|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Նոյեմբերի 25-ին` ժամը 04.34-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում, մերկասառույցի պատճառով բեռնատար ավտոմեքենաներն արգելափակվել են և չեն կարողանում շարունակել ընթացքը. ավտոմեքենաներն արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Չարենցավան ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցներն արգելափակումից դուրս են բերել 3 բեռնատար ավտոմեքենա:
Նոյեմբերի 24-ին` ժամը 19.50-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Ջամշլու հատվածում մերկասառույցի հետևանքով «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Նիսսան» մակնիշի 1509GE պետհամարանիշով ավտոմեքենան: