09 12 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 431.08 |
GBP | ⚊ | 493.7 |
GEL | ⚊ | 149.81 |
RUB | ⚊ | 4.38 |
USD | ⚊ | 402.99 |
Սյունիքում սահմանային վիճակը հանգիստ է այս օրերին, կրակոցներ, բարեբախտաբար, չկան: Այս մասին «Փաստինֆո»-ին ասել է Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը:
Նրա փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ չափագրումներ և գույքագրումներ են արվում՝ պարզելու՝ թե թշնամու ագրեսիայի հետևանքով բնակիչները նյութական ի՞նչ վնասներ են կրել, քանի՞ բնակարան ու քաղաքացիական օբյեկտ են վնասվել:
Այս պահի տվյալներով՝ Վերիշենում 4 տուն է վնասվել, 1 տուն՝ Ակներում, թշնամիները Գորիսի տարբեր բնակավայրերից նաև քաղաքացիներին պատկանող ձիեր ու մեքենաներ են հափշտակել, Իշխանասարից՝ 6060 մանր եղջերավոր անասուն և հովիվների 8 տնակ.
«Մեր հովիվները հիմնականում Իշխանասարի հատվածում են ոչխարներին արածացնում, երբ պատերազմական իրավիճակ է սկսվել, թշնամին ոչխարները տարել է, հովիվները տնակներում էին գիշերում, հիմա չկան դրանք»,-ասաց Յոլյանը:
Գորիսի փոխհամայնքապետը հայտնեց նաև, որ Գորիսի բնակավայրերից տարհանում չի կազմակերպվել, բնակիչները շարունակում են իրենց առօրյան՝ իրենց տներում: