|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հունվարի 12-ին, ժամը 02:25-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 18-րդ կմ-ի մոտակայքում «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ արգելափակվել են Opel Vectra մանիշի 34 OM 988 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Հ.) և VAZ 2107 պետհամարանիշի 34 RR 010 (վարորդ՝ Ն. Ս.) ավտոմեքենաները:
Փրկարարներն ավտոմեքենաների վարորդներին և ուղևորներին (6 քաղաքացի) տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ:
***
Հունվարի 11-ին, ժամը 18:56-ին տեղեկություն է ստացվել, որ «ՈՒԱԶ» մակնիշի 35 UV 578 պետհամարանիշով ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Սուրբ խաչ» կոչվող տարածքում արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան: