Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Հունվարի 6-ին, ժամը 08.46-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղում 3 ավտոմեքենա արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ալյագյազ – Ապարան հատվածի 4-րդ կմ-ում՝ Ռյա Թազա գյուղի մոտակայքում, բախվել են «Վոլքսվագեն Վենտո» մակնիշի 22 LL 453 (վարորդ` Ե. Բ.), «Վոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 34 VG 389 (վարորդ` Է. Մ.) և «Վոլքսվագեն Պասսատ» մակնիշի 24 PL 689 պետհամարանիշներով (վարորդ Ս. Գ.) ավտոմեքենաները: Տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները վարորդներին և ուղևորներին (11 հոգի) ամենագնաց ավտոմեքենայում (կունգ) ցուցաբերել են համապատասխան օգնություն: