կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-06 10:10
Հասարակություն

Մերկասառույցի և ձյան պատճառով մեքենաներ են արգելափակվել

Մերկասառույցի և ձյան պատճառով մեքենաներ են արգելափակվել

Դեկտեմբերի 6-ին, ժամը 03.42-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ «Հարյուրի ձոր» կոչվող տեղանքում, մերկասառույցի և ձյան պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Վարդենի-Քարվաճառ 35-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել 2 բեռնատար և 3 մարդատար ավտոմեքենա:

 

***

 

Դեկտեմբերի 6-ին, ժամը 03.20-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհին` Վարդենիս գյուղի մոտակայքում, «ԲՄՎ Իքս 5» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԲՄՎ Իքս 5» մակնիշի 20OS839 պ/հ (վարորդ` Ա. Հ.) ավտոմեքենան:

 

***

 

Դեկտեմբերի 5-ին, ժամը 22.45-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին՝ Սևան քաղաքի մոտակայքում, «Գազել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները զոհված ազատամարտիկների հուշահամալիրի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել «Գազել» մակնիշի 34UV748 պ/հ (վարորդ Զ. Օ.) ավտոմեքենան: