|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Նոյեմբերի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի կունենա ականավոր ռուս կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի 170 և աշխարհահռչակ գործարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանի 145-ամյա հոբելյաններին նվիրված համերգ:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կկատարի Արվո Փյարտի «Երգ լարային նվագախմբի և զանգերի համար» ստեղծագործությունը՝ նվիրված Բենջամին Բրիտտենի հիշատակին (հայաստանյան պրեմիերա), Բենջամին Բրիտտեն՝ «Սիմֆոնիա թավջութակի և նվագախմբի համար», մենակատար՝ Ֆիլիպ Հայըմ (թավջութակ, Միացյալ Թագավորություն), Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով՝ «Շեհերազադ» սիմֆոնիկ պոեմ։
Համերգը կղեկավարի Երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը: Համերգն անցկացվում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության հովանու ներքո։