Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Լոս Անջելեսի «Disney Consert Hall»-ում հանդիսավորությամբ մեկնարկել է Արամ Խաչատրյանի տարին:
Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել տեղի ֆիլհարմոնիկ և կամերային նվագախմբերի մենակատարներ, ներկայացվել են աշխարհահռչակ կոմպոզիտորի հայտնի ստեղծագործություններ, ցուցադրվել կոմպոզիտորի գործունեությունը ներկայացնող արխիվային կադրեր, այդ թվում` Արամ Խաչատրյանի` 1974 թվականին Լոս Անջելես կատարած այցի տեսաժապավենը:
Միջոցառման ընթացքում հայտարարվել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեկամների խմբի ստեղծման մասին, որը սատարելու է ֆիլհարմոնիկի գործունեությանը' հայ երաժիշտներին աջակցելով հայկական դասական երաժշտությունն աշխարհին ներկայացնելու գործում:
Արամ Խաչատրյանի հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկի առթիվ Լոս Անջելեսում է գտնվում նաեւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը, որը երեկոյի նախօրյակին դասախոսությամբ հանդես էր եկել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում` ներկայացնելով մեծ կոմպոզիտորի կյանքն ու գործունեությունը:
Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված հաջորդ միջոցառումը կլինի Եգիպտական թատրոնում, որտեղ կցուցադրվի «Արամ Խաչատրյան» ֆիլմը: