|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Այսօր «Երաժշտական Օլիմպոս» միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հանդես կգա Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի համերգային դահլիճում:
Երեկոյի ընթացքում Սերգեյ Սմբատյանի ղեկավարության ներքո Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա մենակատարներ Մարկ Բուշկովի (ջութակ), Հրաչուհի Բասսենցի (սոպրանո) և Յուրի Վլասովի (բաս) հետ: Համերգային ծրագիրը ներառում է Ա.Պետրովի, Յ.Սիբելիուսի, Ջ.Վերդիի, Ալ.Բորոդինի և Վ.Ա.Մոցարտի ստեղծագործությունները:
1996-ից ի վեր ամեն տարի անցկացվող այս միջոցառումը Սանկտ Պետերբուրգում է հյուրընկալում միջազգային խոշորագույն մրցույթների նորաթուխ դափնեկիրներին: «Երաժշտական Օլիմպոս»-ը բացառիկ հնարավորություն է ընձեռում երաժշտական արվեստի բոլոր սիրահարներին ուկնդրելու լավագույններից լավագույն երիտասարդ կատարողներին և ծանոթանալու կատարողական արվեստի այսօրվա մակարդակին և դրա զարգացման միտումներին: