կարևոր
7204 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-03 22:37
Հասարակություն

Հայաստանի ու Ադրբեջանի միջև արվել է սահմանագծում և սահմանազատում. կա ստորագրված փաստաթուղթ. Առուշան Հակոբյան. Փաստինֆո

Հայաստանի ու Ադրբեջանի միջև արվել է սահմանագծում և սահմանազատում. կա ստորագրված փաստաթուղթ. Առուշան Հակոբյան. Փաստինֆո

«Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև իրականացված սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ կա ստորագրված փաստաթուղթ, այն ստորագրվել է 1988 թ.ին»,- այս մասին «Փաստինֆոյին» հայտնեց ՀՀ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Առուշան Հակոբյանը, որը դեռեւս Խորհրդային տարիներից զբաղեցրել է տարբեր պաշտոններ ու ծանոթ է այդ փաստաթղթին:

Ավելին, իր ձեռքի տակ ունի նաեւ այդ փաստաթղթի պատճենը։Փաստաթուղթը ստորագրվել է հանձնաժողովի երկարատև` շուրջ 16 տարի տեւած աշխատանքից հետո։
ԽՍՀՄ կառավարության որոշմամբ ստեղծվել է երկու հանրապետությունների ՝ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ընդհանուր սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով, որը գործել է մինչև 1988 թվականը։ Հանձնաժողովի մեջ ընդգրկված են եղել մասնագտեներ, պաշտոնյաներ և հողօգտագործողներ՝ երկու երկրների սահմանային գոտիներից։ Իսկ վերջնական արձանագրությունն ստորագրվել է 1988 թվականին:

«Ամբողջ երկրի սահմանների, Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև 932 կմ տարածքի մասին է խոսքը», - ասաց Հակոբյանը` նշելով, որ երկու երկրների միջեւ սահմանները ծուռ ու մուռ էին` մի լճի, մի գետակի, մի բլրի, դրա համար տիտանական երկարատև աշխատանք է արվել։
«Նախիջևանի ամբողջ սահմանը, Մեղրիից մինչև Նոյեմբերյանն ընդգրկող 932 կմ- ի սահմանազատումն ու սահմանագծումն արված է։ Վերջին 6 կամ 8 տարին այդ հանձնաժողովը ղեկավարել է Վլադիմիր Մովսիսյանը»,- պատմեց տեխնիկական գիտությունների թեկնածու, պետական գործիչ Առուշան Հակոբյանը։

Նրա փոխանցմամբ` վերջնական փաստաթուղթը Հայաստանի կողմից Մովսիսյանն է ստորագրել, որը հաստատվել է նաև Մոսկվայի կողմից, այսնինքն` Մոսկվան եւս այդ փաստաթուղթը ստորագրել է։ Մոսկվայի Գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտի արխիվում պահպանվում են բոլոր փաստաթղթերը:

Վերջնական փաստաթղթի ստորագրումից տարիներ առաջ` 1984թ.-ին, ինչպես պատմեց Ա.Հակոբյանը, Մովսիսյանը գնացել էր Տավուշ` սահմանազատման հարցերով ու այն նույն տարածքների, որոնց մասին այսօր խոսվում է, գծանիշերը ստուգելու, որտեղ հարձակվել են նրա վրա:

«Այդտեղ բավականին մեծ պատմություն եղավ` Մովսիսյանի վրա հարձակման հետ կապված»,- հիշում է Հակոբյանը եւ ավելացնում, որ նույն ձևով Տիգրանաշենում էլ էին արել նման գծեր, այդ հատվածում եւս Մովսիսյանը հատուկ շրջել է, ստուգումներ արել, իսկ Արարատի մարզի ստուգումներն արդեն 1989 թվականին է իրականացրել:

«Ինչու էին հարձակվում նման կարոևոր գործի պատասխանատու նշանակված հայ պաշտոնյայի վրա: Հարցը այդ օրերին էլ պարզ է եղել, այնպես չէ , որ Խորհրդային Ադրբեջանն, իրո՛ք եղբայրական հանրապետությունն էր, դա խորհրդային քարզչությունն էր ընդամենը։Մեղրիի` Իրանի սահմանի հատվածից սկսած մինչև Վարդենիս Կրասնասելսկ, մինչև Տավուշ, նաև Նախիջևանի հետ սահմանն է սահմանագծվել», - վստահեցրեց պարոն Առուշանյանը` ավելացնելով, որ Գորիս-Կապան ճանապարհի այն 21 կմ հատվածը, որն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է գտնվում, այդ փաստաթղթով ամբողջությամբ Հայաստանի մեջ է, ինչ հաստատվել է կառավարությունների կնիքներով»։

«Փաստինֆո»-ի տրամադրության տակ գտնվող այդ փաստաթղթի պատճենի մեջ հստակ երևում են, որ դրանք հաստատվել են Կառավարության կնիքով ու ոչ թե ինստիտուտի, կամ որևէ այլ գերատեսչության։ Խորհրդային Հայաստանի հանրապետության, Խորհրդային Ադրբեջանի կառավարության և Մոսկվայի Գեոդեզիայի ինստիտուտի տնօրենի ստորագրությամբ։ Այդ բոլորն արված է ԽՍՀՄ կառավարության որոշմամբ։ Առուշան Հակոբյանն արձանագրեց, որ ամենակարևոր փաստն նաև այն է, որ հանձնաժողովն աշխատել է երկարատև, շուրջ 16 տարի։

Իսկ հիմա, երկրի ղեկավար հանդիսացող շրջանառության մեջ ե դրել անհայտ ծագումնաբանության ինչ-որ մակետ, որ ձեռքին շրջում է ու ասում, թե դա է Հայաստանը, իսկ մնացածն Ադրբեջան է, որոնց պատրաստվում է հանձնել:

Աղբյուր` Փաստինֆո