Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դաշնակցության Բյուրոն հենց սկզբից է հայտարարություն տարածել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ արած հայտարարության մասին՝ շատ հստակ նշելով, որ ՀՀ ղեկավարությունը պետք է հայտարարի, որ բանակցային սեղանին չկա փուլային կարգավորման առաջարկ և դրանց շուրջ իրենք չեն բանակցում, չկա միջազգային ճնշում Հայաստանի նկատմամբ այդ առաջարկի շուրջ բանակցելու: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Մենք կարծում ենք, որ հիմնահարցի լուծումը փուլային տարբերակով անընդունելի է և երբեք չի կարելի բանակցել դրա շուրջ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հիմա ԼՂ հիմնախնդրի բանակցային սեղանին քննարկվում է կարգավորման փուլային տարբերակը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը դրան ի պատասխան նշել էր, որ հայկական կողմերի համար ընդունելի չէ կարգավորման որևէ տարբերակ, որը չի նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի՝ առանց որևէ սահմանափակման իրականացումը և կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը։
«Հայաստանի համար ընդունելի չեն դեռևս մինչև 2018թ. ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները: Ավելին, 2018թ.-ից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա»,-«Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել էր ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ պաշտոնական Երևանի հավաստիացումներն առ այն, որ չեն բանակցում, իրենց մտահոգությունները չեն փարատում և վստահություն չեն ստեղծում: «Նախկինում էլ եղել են փուլային կարգավորման շուրջ քննարկումներ, և մենք նախկինում էլ շատ խիստ քննադատել ենք այդ ընթացքը»,- ասաց նա:
Նա նշեց, որ բանակցությունների հիմքում պետք է դրվեն Արցախի կարգավիճակի հարցը, նաև 1991 թվականի Արցախի հանրաքվեով և դրանից հետո տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեների կամարարտահայտման սկզբունքները: «Հարցը պետք է լուծվի ամբողջապես: Հակառակ դեպքում խոսել հարցի փուլային տարբերակով լուծման մասին՝ տարբեր երաշխիքների հիման վրա, անընդունելի է»,- ասաց նա:
Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ նախ պետք է հասկանանք, թե Ադրբեջանի զիջումը որը պետք է լինի: «Մենք այս պահին Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող տարածքներ ունենք: Արցախի մասին այսպես խոսելու և մեր պահանջները դնելու իրավունքը մենք մեր կենսագրությամբ ենք նաև վաստակել: Որևէ զիջողական տրամադրություն մեր կողմից անընդունելի է, դատապարտելի է»,- ասաց նա՝ շեշտելով՝ հարցը պետք է լուծվի համաժամակյա և համարժեք. «Այսինքն՝ մենք կարիք չունենք խոսելու փոխզիջումների մասին, քանի դեռ չգիտենք, թե դիմացինը ինչ է զիջում»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: