|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
«Ամերիկան մուսուլմաններն են հայտնաբերել» պնդումն ինձ չի պատկանում»,- Անկարայում ելույթի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ըստ T24-ի՝ Էրդողանը, հայտնելով, որ այդ պնդումը տեղ է գտել Գերմանիայում բնակվող պրոֆեսոր Ֆուաթ Սեզգինի աշխատությունում, ասել է. «Այդ պնդումը տեղ է գտել նաև շատ գիտնականների աշխատություններում: Այդ պնդումը ինձ չի պատկանում: Այդ մասին այդ օրը հայտնեցի գիտնականների ներկայացրածի հիման վրա ձեւակերպված իմ միտքը: Թուրքիայում և աշխարհում շատ գիտնականներ այդ մասին փաստեր են ներկայացրել: Հետաքրքիրն այն է, որ օտարերկրացիներից առաջ հենց մեր երիտասարդությունն այդ կապակցությամբ առարկեց: Եվ միայն երիտասարդները չէ, մեծերը ևս առարկում են: Մի շարք գրողներ, ծաղրանկարիչներ դա գրի են առնում: Ինչո՞ւ: Քանի որ չեն հավատում, որ մուսուլմանը նման բան կարող է անել: Սա ինքնավստահության պակաս է»: