|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երեք նոր նավթահորերի հայտնաբերման մասին, որոնք արդեն բաց են արդյունահանման համար:
Նրա խոսքով, հայտնագործությունները Թուրքիայի նավթի այս տարվա ներքին արդյունահանումը օրական կբարձրացնեն մինչեւ ավելի քան 61 000 բարել:
Թուրքիան ձգտում է ավելացնել նավթի եւ բնական գազի տեղական արտադրությունը` ներմուծվող վառելիքներից կախվածությունը նվազեցնելու համար: Դեֆիցիտը հանգեցրել է ընթացիկ հաշվի դեֆիցիտի, որն անհրաժեշտ է ֆինանսավորել: Նավթի եւ բնական գազի գրեթե ամբողջ սպառումը ապահովվում է ներմուծման հաշվին:
Ըստ Թուրքիայի նավթագազային պլատֆորմի ասոցիացիայի՝ 2018-ին Թուրքիայում միջին արդյունահանումը կազմել է օրական 54 400 բարել:
Համաշխարհային տնտեսական տվյալների CEIC մատակարարի տեղեկացմամբ՝ 2019 թվականի դեկտեմբերին Թուրքիան օրական սպառել է 1 004 791 բարել նավթ: