ԼՂՀ ոստիկանությունը՝ 17-ամյա տղայի դիակի հայտնաբերման մասին
Այսօր ԼՂՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել` հաստատելով Քարվաճառի շրջանում կորած 17-ամյա Ս. Ցականյանի դիակի հայտնաբերման մասին լուրը: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Հուլիսի 8-ին հաղորդվել էր Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Սմբատ Մեխակի Ցականյանի անհայտ կորելու մասին: ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ս. Ցականյանի դին 2014 թվականի հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում»: