Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ տարածքում ստացվել է կեղծ դեղի հայտնաբերման ահազանգ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:
«ՏԵՑԵՆՏՐԻՔ ԱՏԵԶՈԻԶՈՒՄԱԲ» խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 60մգ/մլ, 20մլ ապակե սրվակ, Շվեցարիա Ֆ. Հոֆման-Լա Ռոշ ՍՊԸ, 4303 Կայզերաուգստ-երկրորդային փաթեթավորող, բաց թողնման հսկող, Ռոշ Դիագնոստիկս ԳմբՀ, Սանդհոֆեր շտրասե 116, Մանհայմ, Բադեն Վուրթեմբերգ, 68305, Գերմանիա-բալք արտադրող, առաջնային փաթեթավորող՝ Ֆ. Հոֆման-Լա Ռոշ ՍՊԸ, Գրենզախերշտրասե 124, 4070 Բազել (Շվեյցարիայի համար) դեղի H0238B01 սերիայի դեղը արտադրողի կողմից հաստատվել է որպես կեղծված:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է ուշադիր լինել և խուսափել տվյալ սերիայով դեղի օգտագործումից։