Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ալմաթիում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր առավոտյան մրցելույթները սկսեցին 63 կգ քաշային կարգի ծանրորդուհիները, որտեղ հանդես եկավ նաև Հայաստանը ներկայացնող Քրիստինե Պետրոսյանը:
Արդեն ավարտվել են վաղ առավոտյան անցկացված` C խմբի 14 մասնակիցների ելույթները: Այս խմբում առաջատարների եռյակում տեղեր զբաղեցրին հետևյալ մարզուհիները՝
1. Յերա Կիմ, Հարավային Կորեա ՝ 201կգ (87+ 114),
2.Գյուլնազ Նաուրիզովա, Ղազախստան՝ 196 կգ (91+ 105),
3 .Իրեն Մարտինես Սանտյագո, Իսպանիա՝ 192 կգ (90+ 102):
22-ամյա գյումրեցի Քրիստինե Պետրոսյանն արդյունավետ կատարեց իր 6 մոտեցումներից 5-ը: Նա պոկում վարժությունում 87 կգ արդյունքով գրավեց 3-րդ տեղը, իսկ հրումում՝ 102 կգ-ով 10-րդ տեղը: Երկամարտի 189 կգ ցուցանիշով գյումրեցի ծանրորդուհին 14 մասնակիցներևի մեջ, ի վերջո, գրավեց 8-րդ տեղը:
Նշենք, որ այս խմբում 30-ամյա խորվաթուհի Միխայելա Կրուլյաչը պոկում վարժության 3 մոտեցումների ժամանակ այդպես էլ չկարողացավ սանձել 70 կգ-անոց ծանրաձողը: