կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-16 14:36
Սպորտ

Ծանրամարտ. Հայկ Հակոբյանը B խմբում գրավեց 3-րդ տեղը

Ծանրամարտ. Հայկ Հակոբյանը B խմբում գրավեց 3-րդ տեղը

Ալմաթիում մրցապայքարն ավարտեցին մեծահասակների ծանրամարտի աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգի B խմբի 9 մասնակիցները: Նրանց թվում էր նաև 24-ամյա գյումրեցի Հայկ Հակոբյանը: 

 

Հիշեցնեք, որ գերծանր քաշային կարգի ծանրորդների C խմբում 12 մասնակիցների միջև երեկ կայացած պայքարում,երկամարտի լավագույն արդյունքը՝ 380 կգ (175+205), արձանագրել էր 26-ամյա էկվադորցի Ֆաբիրիցիո Սալասը

 


B խմբում հանդես եկած Հայկ Հակոբյանի 6 մոտեցումներից հաջողված էին 4-ը՝ պոկում և հրում վարժությունների առաջին երկուական մոտեցումները: Այդ վարժությունների 3-րդ մոտեցումների ժամանակ երիտասարդ հայ ծարորդին չհաջողվեց իր կամքին ենթարկել, համապատասխանաբար, պոկումում ՝ 188 կգ-անոց, և հրումում՝ 224 կգ-անոց ծանրությունները: Ի վերջո, երկամարտի 400 կգ (182+218) ցուցանիշով Հայկին հաջողվեց B խմբում գրավել 3-րդ տեղը:

 

Այս խմբում ուժեղագույնների եռյակում տեղեր զբաղեցրին հետևյալ ծանրորդները՝

1. Կազումի Օտա, Ճապոնիա՝ 406 կգ (187+219),
2. Իվան Եֆրեմով, Ուզբեկստան ՝ 405 կգ (188+217),
3. ՀԱՅԿ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ՝ 400 կգ (182 +218)

 


Գերծանր քաշային կարգի A խմբի մասնակիցները, որոնց թվում է նաև 2014 թ Եվրոպայի փոխչեմպիոն` 24-ամյա արարատցի Ռուբեն Ալեքսանյանը, պայքարը մեդալների համար սկսելու են Երևանի ժամանակով ժամը 15-ին:  Հենց նրանց մրցելույթներով էլ կավարտվի օլիմպիական վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ունեցող աշխարհի այս առաջնությունը:

 


Իսկ մինչ այս ստուգատեսի տղամարդկանց մրցաշարում հանդես եկած մեր երկրի ներկայացուցիչներն այսպիսի արդյունքներ են արձանագրել՝
56 կգ, 31 մասնակից, Սմբատ Մարգարյան ՝ 250 կգ (107+143), 18-րդ տեղ,
69 կգ, 42 մասնակից, Վանիկ Ավետիսյան ՝ 320 կգ (141+179), 5-րդ տեղ,
77 կգ, 39 մասնակից, Արա Խաչատրյան՝ 330 կգ (150 +180)  16-րդ տեղ 
Հակոբ Մկրտչյան ՝ 320 կգ (140+180), 21-րդ տեղ,
85 կգ, 46 մասնակիցԱղասի Աղասյան ՝ 353 կգ (156+197), 15-րդ տեղ 
105 կգ, 38 մասնակիցՍիմոն Մարտիրոսյան ՝ 396 կգ (183 +213), 7-րդ տեղ,
+105 կգ ՝ Հայկ Հակոբյան ՝ 400 կգ (182+218):

 

Աղբյուր՝ awf.am