կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-10-18 16:35
Սպորտ

Մարրեյը գրավեց Ֆեդերերի տեղը

Մարրեյը գրավեց Ֆեդերերի տեղը

Շանհայում ավարտված Shanghai Rolex Masters մրցաշարը որոշիչ եղավ բրիտանացի Էնդի Մարրեյի համար: Եզրափակչում 24-ամյա Մարրեյը հանդիպել էր 29-ամյա իսպանացի Դավիթ Ֆերերի հետ: Երկու սեթերի արդյունքում Մարրեյը 7/5, 6/4 հաշվով 1 ժամ 45 րոպեում առավելության էր  հասել իսպանացու նկատմամբ: 

 

Այս հաղթանակից հետո բրիտանացին մեկ հորիզոնականով ATP-ի վարկանիշային աղյուսակում առաջադիմեց` շրջանցելով 30-ամյա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին:

 

Ստորև ներկայացնում ենք դասակարգման աղյուսակը.

 

1 Նովակ Ջոկովիչ

2 Ռաֆայել Նադալ

3 Էնդի Մարրեյ

4 Ռոջեր Ֆեդերեր

5 Դավիդ Ֆերեր

6 Ռոբին Սոդերլինգ

7 Տոմաշ Բերդիխ

8 Մարդի Ֆիշ

9 Ժո Վիլֆրիդ Ցոնգա

10 Գաել Մոնֆիս

 

Լուսանկարը` BBC sport-ի