կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-12 15:44
Սպորտ

Ծանրամարտ. Իզաբելա Յայլյանը B խմբում զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը

Ծանրամարտ.  Իզաբելա Յայլյանը  B խմբում զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը

Ալմաթիում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում իրենց մրցելույթներն ավարտեցին նաև կանանց 63 կգ քաշային կարգի B խմբի 14 մասնակցիները: Ուշագրավ էր թերևս այն, որ այս խմբում մրցության առաջատարները հիմնականում 16-19 տարեկան մարզուհիներն էին:

 

Երկամարտի 239 կգ (108+ 131) ցուցանիշով խմբում 1-ին տեղը գրավեց 19-ամյա ռուսաստանցի Նադեժդա Լիխաչովան: Նրանից երկամարտում 10 կգ-ով ետ մնաց 16-ամյա եգիպտուհի Սամիր Սառա Ահմեդը՝ 229 կգ (104 +125), ով զբաղեցրեց 2-րդ տեղը, իսկ բելառուս Դարյա Ցևելևան 219 կգ (96+ 123) հանգրվանեց 3-րդ հորիզոնականում:

 

Հայաստանը ներկայացնող` 19-ամյա երևանցի Իզաբելա Յայլյանը երկամարտի 207 կգ (97 +110) ցուցանիշով B խմբի 14 մասնակցիների մեջ զբաղեցրեց 7-րդ տեղը: Իսկ եթե հաշվի առնենք նաև C խմբում ելույթ ունեցած 14 ծանրորդուհիների արդյունքները ևս, ապա մինչ այժմ այս քաշային կարգում հանդես եկած 28 մասնակիցների մեջ C խմբում 22-ամյա գյումրեցի Քրիստինե Պետրոսյանը երկամարտի 189 կգ 87+102 ցուցանիշով առայժմ Իզաբելայից ետ է մնում 15 տեղով և ընթանում է 22-րդ հորիզոնականում:

 

Իսկ աշխարհի չեմպիոնուհին հայտնի կդառնա նոյեմբերի 13-ին Ղազախստանի ժամանակով ժամը 16-ին` A խմբի 12 մասնակիցների ելույթներից հետո: Դրանից հետո արդեն կպարզվի նաև, թե մեր երկու պաըվիրակները՝ Յայլյանն ու Պետրոսյանը, վերջնական ո՞ր տեղերն են զբաղեցրել 63 կգ քաշային կարգի 40 ծանրորդուհիների պայքարում:

Աղբյուր` awf.am