|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX-ում գրավեց 3-րդ տեղը:
Առցանց մրցաշարում կայացան 7-9-րդ տուրերը: Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիաները Մագնուս Կարլսենի և Կասպարովի հետ, սակայն պարտվեց Վաշիե-Լագրավին:
9 հնարավորից հավաքելով 5,5 միավոր՝ Արոնյանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: 1-2-րդ տեղերը կիսեցին Մագնուս Կարլսենը և Հիկարու Նակամուրան:
Champions Showdown Chess 9LX մրցաշարին մասնակցում են Գարի Կասպարովը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն և մի շարք այլ շախմատիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը 150 հազար ԱՄՆ դոլար է: