|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մոսկվայում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը 89 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկան Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Անդրանիկ Կարապետյանն ու Կարեն Ավագյանը:
ArmSport.am-ի փոխանցմամբ՝ Կարեն Ավագյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը երկամարտում ցույց տալով 375 կգ՝ պոլելով 170 և հրելով 200 կգ-անոց ծանրաձողը: Ավագյանը պոկում վարժությունում նվաճեց նաև փոքր ոսկե մեդալ:
Անդրանիկ Կարապետյանը հրեց 195, իսկ պոկումում 170 կգ-անոց ծանրաձողն ու երկամարտում նվաճեց բրոնզե մեդալ: Պոկում վարժությունում Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: