Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-11-11 15:02
Հասարակություն

Թե ինչպես է տեղի ունեցել երեկվա ողբերգական ավտովթարը

Թե ինչպես է տեղի ունեցել երեկվա ողբերգական ավտովթարը

Երեկ` ժամը 19:20-ի սահմաններում, Գյումրի-Երեւան ավտոճանապարհի 107-րդ կիլոմետրում՝ Արթիկի տարածաշրջանի  Հոռոմ գյուղի խաչմերուկում, տեղի ունեցած ավտովթարի գործով հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի վարորդ` 1970 թվականին ծնված Մանվել Վարդանյանը ձերբակալված է. հայտնում է ԳԱԼԱ

 

«Հայտնի է նաեւ՝ ԳԱԶԵԼ մակնիշի ավտոմեքենայի 7 ուղեւորները մահացել են, իսկ մյուս 7 քաղաքացիները մարմնական տարբեր վնասվածքներով բուժում են ստանում, 6-ը՝ Գյումրու բժշկական կենտրոնում եւ եւս մեկ տուժած ուղեւոր Էրեբունի բժշկական կենտրոնում:

 

«Քրեական գործի քննության շրջանակներում նշանակվել են տարաբնույթ փորձաքննություններ»,- այս մասին տեղեկացրեց ՇՄ դատախազ Րաֆֆի Ասլանյանը: Դատախազից հետաքրքրվեցինք, թե որն է տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պատճառը՝ նախնական վարկածով. «Նախնական վարկածն, ըստ դեպքի վայրի զննության« հրդեհի առկայությունն է, իսկ թե հրդեհն ինչից է սկսվել, ավտոմեքենայի որ հատվածից, դրա պատասխանը համապատասխան փորձագետը կտա:

 

Դեպքի վայրի զննությամբ տեսանելի է նաեւ, որ պայթել են ավտոմեքենայի գազի բալոնները, սակայն նաեւ պետք է նկատի ունենալ այն, որ ավտոմեքենան դիմային հատվածով է հարվածել ԿԱՄԱԶ ավտոմեքենային»,- նշեց Րաֆֆի Ասլանյանը: Նա ասաց նաեւ, որ ամեն բան կհստակեցվի նշանակված համապատասխան փորձաքննությունների արդյունքների հրապարակումից հետո միայն:

 

Բայց նախնական տվյալների ու քրեական գործով հարցաքննված անձանց ցուցմունքներն, ըստ դատախազի, խոսում են հետեւյալի մասին. «Բեռնատարի վարորդը երկրորդական ավտոճանապարհից կանգառ նշանի առկայության պայմաններում մուտք է գործել գլխավոր ավտոճանապարհ, այսինքն Երեւան-Գյումրի ավտոճանապարհ եւ նման պայմաններում վարորդի արարքում հանցակազմի առկայության կամ նրա մեղավորության վերաբերյալ հետեւությունները բնականաբար կարող են արվել միայն վերջնական դատական ակտի կայացումից հետո, եւ դատարանը նման հետեւություններ կարող է անել, սակայն ներկայումս անձը ձերբակալվել է հանցագործության կատարման անմիջական կասկածանքի կապակցությամբ եւ քրեական գործով բավարար ապացույցների առկայության պայմաններում կներգրավվի որպես  մեղադրյալ առաջիկա երկու օրերի ընթացքում»,- նշեց Րաֆֆի Ասլանյանը»,- տեղեկանում ենք ԳԱԼԱ-ի կայքից:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: