|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին, ով հոկտեմբերի 26-ին «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով բախվել էր Սյունիքի անտառտնտեսության նախկին պետի որդու մեքենային, 120 կմ/ժամ արագությամբ սլանալիս էր եղել Գորիսի փողոցներով:
Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է անտառտնտեսության նախկին պետ Գրիշա Հայրապետյանը:
Լիսկայի որդին, սակայն, փախուստի է դիմել դեպքի վայրից, և նրա անունը ոստիկանության ամփոփագրերում չի էլ շոշափվում:
Գորիսի ոստիկանապետ Արմեն Հովհաննիսյանը «ՀԺ»-ի անունը լսելուն պես անջատել է հեռախոսը՝ հայտարարելով, թե զբաղված է:
Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից էլ մեր թղթակցին հայտնել են, թե, ըստ ամփոփագրերի, «Նիվայի» ղեկին եղել է 75թ.-ին ծնված Նիկոլայ Աբրահամյանը (խոսքը Լիսկայի թիկնապահ Նիկոլի մասին է), իսկ Սուրիկ Խաչատրյանի որդին մեքենայի մեջ չի եղել:
Անտառտնտեսության նախկին պետի որդու մեքենան ջախջախվել է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: