Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունաստանում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ ուղևորատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով երկրում 43 մարդ է զոհվել: Հունաստանի երկաթուղիների տեխնիկական սպասարկման համար պատասխանատու Hellenic Train ընկերության Աթենքի գրասենյակի առջև ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել: Ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառվել:
Ցույցեր են տեղի ունեցել նաև Սալոնիկում և Լարիսա քաղաքում, որի մերձակայքում էլ տեղի էր ունեցել վթարը:
Երկաթուղային արհմիությունների անդամները հավատացած են, որ անվտանգության համակարգերն, ինչպես հարկն է, չեն աշխատում, և նշում են, որ տարիների ընթացքում դրա վերաբերյալ բազմաթիվ նախազգուշացումներ են եղել: Երկաթգծային աշխատողները նաև հայտարարել էին մարտի 2-ին գործադուլ անցկացնելու մասին՝ նշելով, որ պետությունը տարիներ շարունակ անտեսել է երկաթուղիները: Հենց դա էլ, ըստ նրանց, հանգեցրել է վթարին:
Ողբերգությունից հետո հրաժարական է տվել Հունաստանի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարը՝ նշելով, որ «պատասխանատվություն կստանձնի 21-րդ դարին չհամապատախանող երկաթգծային համակարգը նորոգելու գործում իշխանությունների երկարատև ձախողումների համար»:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նշել է, որ վթարը տեղի է ունեցել «հիմնականում մարդկային ողբերգական սխալի հետևանքով»: Դեպքի առնչությամբ ձերբակալվել է Լարիսա քաղաքի կայարանի հսկիչը: Նրան մեղադրանք է առաջադրվել անփութության հետևանքով սպանության հոդվածով: Աթենքից Սալոնիկ ուղևորվող գնացքում կար 350 ուղևոր, որոնք հիմնականում արձակուրդից վերադարձող ուսանողներ էին: