կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-12 17:02
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են այրվում ադրբեջանական դիրքերը երեկվա ռազմական բախումների ժամանակ

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են այրվում ադրբեջանական դիրքերը երեկ տեղի ունեցած ռազմական բախումների ժամանակ։ Հայկական զինուժի հրետանու հարվածներից որոշ ադրբեջանական դիրքերի այրվելու հետ մեկտեղ պայթել են նաև այնտեղ եղած արկերը։ 

«Երեկ ես գրել էի, որ մեր զինվորները մեծ վնաս են հասցրել թշնամուն, ավելին, քան նրանք մեզ: Չգիտեմ, թե ինչու մեր ՊՆ-ն չի ցանկանում ապացույցներ ցույց տալ, որ թշնամին նշանակալի կորուստներ է կրել, բայց դա ես անպայման կանեմ: Վայելեք»,- իր թելեգրամյան ալիքում գրում է Միկա Բադալյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հայտնել է միայն մեկ մարդկային կորստի մասին: