|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեկ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից զոհվածների թվում է նաև 20-ամյա Վանիկ Սարգսյանը, ով 2012 թվականի ծանրամարտի Հայաստանի պատանիների չեմպիոնն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
«Մեծ ցավով տեղեկացա Երևան-Գյումրի ճանապարհին կատարված վթարի մասին: Ողբերգությունը մեծ է, կորուստները` անդառնալի: Տեղեկացա նաև, որ անմեղ զոհերի թվում կա մարզաշխարհի ներկայացուցիչ` ծանրորդ Վանիկ Սարգսյանը, ով դեռ 20 տարեկան էր, ով բազմաթիվ երազանքներ և ծրագրեր ուներ իրականացնելու: Անկեղծորեն ցավակցում եմ ինչպես նրա, այնպես էլ բոլոր զոհվածների հարազատներին, ցանկանում եմ նրանց հոգու ամրություն` ճակատագրի այդ դաժան հարվածին դիմանալու համար: Եվ թող Աստված լուսավորի բոլոր զոհվածների հոգիները»,- գրել է նախարարը: