կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-29 06:37
Հասարակություն

Հերթական ավտովթարը Մյասնիկյան պողոտայում

Հերթական ավտովթարը Մյասնիկյան պողոտայում

Այսօր` ժամը 5:30-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում անհասկանալի պայմաններում «Բելաջիո» ռեստորանի հարեւանությամբ գտնվող կամրջի հենասյանն է բախվել «Վոլգա-3110» մակնիշի ավտոմեքենա: Նախնական տվյալներով` զոհեր չկան:

 

Փողոցի երթեւեկությունը երկար ժամանակ խափանված է մնացել, սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանությունը վթարի հանգամանքները պարզելուց հետո արագորեն կարգավորել է այն: Վթարված ավտոմեքենայի վարորդը եւ ոստիկանությունը ԱՊՊԱ-ի գործակալին այդպես էլ չտեսան, եւ մեքենան էվակուատորով դուրս բերեցին` փողոցի երթեւեկը չխանգարելու համար:

 

Մյասնիկյան պողոտայում վերջին երեք օրերին արձանագրվել է առնվազն 6 ավտովթար: Ամենածանր ավտովթարը հունվարի 27-ին էր` գիշերը` 03:16-ին` «Բելաջիո»-ից քիչ վերեւ: Շրջադարձի վրա «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ գահավիժել էր Գետառը`բնակելի տների հարեւանությամբ: Այս պողոտայում փոքր իսկ վթարի դեպքում խցանումներ են առաջանում: Դրա պատճառը փողոցը բաժանող բետոնե պատնեշն է:

 

Ի դեպ, երթեւեկն պողոտայով դժվարացել է նաեւ ջրահեռացման բաց դիտահորերի պատճառով. դրանց կափարիչները անհետացան վերջերս` մի գիշերվա ընթացքում:

 

Լուսանկարները` Անդրանիկ Լավչյանի