|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել նոյեմբերի 10-ի երեկոյան Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ:
«Խոր ցավով տեղեկացա Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որին զոհ դարձան անմեղ քաղաքացիներ: Այս ծանր պահին կիսելով զոհվածների ընտանիքների և հարազատների անսահման վիշտն ու ցավը՝ անկեղծ զորակցություն եմ հայտնում նրանց, մաղթում համբերություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Վստահ եմ՝ իրավապահ մարմինները կկատարեն դեպքի բոլոր հանգամանքների մանրակրկիտ քննություն, կպարզեն այս ողբերգության բոլոր պատճառները, և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»,- ասված է հանրապետության նախագահի ցավակցության մեջ: