|
Փոխարժեքներ
21 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
«Ազատություն»ՌԿ-ի գործընկերներ,
Հրապարակավ դիմում եմ ձեզ. ինչպես է ստացվում, որ Դուք երեկվա ողբերգական ակնհայտ հանցանքի մասով չափազանց պասիվ եք:
Դուք ամեն հնարավոր առիթով «Պապլավոկի» ողբերգական դեպքը ներկայացնելուց հիշատակում եք ՀՀ երկրորդ նախագահի անունը: Ինչո՞ւ չեք գրում, որ Նիկոլ Փաշինյանը, անձամբ տեսնելով հանցանքը, վտանգի մեջ է թողել (քր. օր. 128) Սոնա Մնացականյանին: Ինչո՞ւ չեք գրում, որ այն մարդը, ով ասում էր ժողովրդին, որ կարմիր լույսի տակ կանգնում է ու կանգնելու է, ԽԵԼԱԳԱՐ արագությամբ է երթևեկում ու, ՀՂԻ կնոջը հանցավոր վրաերթի ենթարկելով, թքած ունենալով հասարակական կարգի վրա, շարունակում է երթևեկությունը: Գրեք, լուսաբանեք, երեսպաշտությունը բացառեք:
Արամ Վարդևանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր