կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-28 14:30
Հասարակություն

Նոր Խարբերդում սկեսուրը վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է հարսին

Նոր Խարբերդում սկեսուրը վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է հարսին

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Խարբերդ առանձնատներից մեկում 52-ամյա կինը դանակով հարվածել է 25-ամյա մի աղջկա: 

Yerkir.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած վերքով բուժօգնության է տեղափոխել 25-ամյա աղջկան:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ աղջկան մարմնական վնասվածք պատճառած կինը նրա սկեսուրն է: Կինը դանակով հարվածել էր հարսին՝ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 01.30-ին, 52-ամյա կինը բերման է ենթարկվել ոստիկանություն և ձերբակալվել:

Դանակն առգրավվել է: Կատարվում է նախաքննություն: