|
Փոխարժեքներ
21 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.68 |
| EUR | ⚊ | € 418.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.6568 |
| GBP | ⚊ | £ 492.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.5 |
«Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով կարևոր զարգացում է գրանցվել:
Ըստ Taraf-ի՝ դատարանը որոշել է սպանության ժամանակ Ստամբուլում և Տրապիզոնում ծառայած պաշտոնյաների, ինչպես նաև զինվորականների դեմ հետաքննությունը միավորել։
Թուրքիայի արդարադատության նախարարի այն որոշումից հետո, որով թույլատրվել է Դինքի սպանության գործով Ստամբուլի նախկին ոստիկանապետի եւ մյուս պաշտոնյանների նկատմամբ հետաքննություն սկսել, Ստամբուլի գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել Տրապիզոնի դատախազություն, որով պահանջվել է Տրապիզոնի ժանդարմերիայի նախկին զինվորականների եւ պաշտոնյաների նկատմամբ Դինքի գործով հետաքննության անցկացումը փոխանցել Ստամբուլի գլխավոր դատախազություն։
Ստամբուլի գլխավոր դատախազությունը դրական պատասխանից հետո միավորել է Ստամբուլում և Տրապիզոնում ծառայած պաշտոնյաների, ինչպես նաև զինվորականների դեմ բոլոր հետաքննությունները: