Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության ժամանակաշրջանում Կ.Պոլսի նահանգապետ եղած Մուամմեր Գյուլերի անձեռնմխելիությանն առնչվող թղթապանակն անհետացել է:
Ըստ T24-ի՝ նախկին նահանգապետի անձեռնմխելիության ժամկետն ավարտվում է հունիսի 7-ին՝ Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո, որի արդյունքում Դինքի սպանության իրականացմանը նպաստած նրա թերացումները կհայտնվեն օրակարգում։
Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ գլխավոր դատախազության աղբյուրներն ասել են, որ թղթապանակն իրենց չի հասել։
Սահմանադրական դատարանի որոշումից հետո Կ.Պոլսի գլխավոր դատախազությունը Հրանտ Դինքի սպանության հարցով պաշտոնյաների դեմ քննություն էր սկսել՝ պաշտոնական պարտականությունները չկատարելու մեղադրանքով, այդ շրջանակներում հարցաքննվել և ձերբակալվել էին Հետախուզության վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը, Ջիզրեի ոստիկանապետ Էրջան Դեմիրը, ոստիկաններ Օզքան Մումջուն և Մուհիթթին Զենիթը։
Որպես կասկածյալ` հարցաքննվել էին Տրապիզոնի ոստիկանապետ Ռեշաթ Ալթայը, ոստիկանության հետախուզական վարչության նախկին ղեկավար Սաբրի Ուզունը, Կ.Պոլսի նախկին ոստիկանապետ Ջելալեթթին Ջերրահը, Ստամբուլի հետախուզական վարչության պետ Ահմեթ Իլհան Գյուլերը և փոխնահանգապետ Էրգուն Գյունգորը, մինչդեռ Դինքի սպանության գործով մեղադրյալներ Էրհան Թունջելը, Յասին Հայալը, Օգյուն Սամասթը հարցաքննվել էին` որպես վկա: