| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայում, ծանր հանցագործությունների 5-րդ դատարանի որոշմամբ, դարձյալ հետաձգվեց «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության բացահայտման գործով դատավարությունը:
Ըստ HyeTert-ի՝ սպանության գործով նիստին ամբաստանյալները ներկա չեն եղել, սակայն ներկա են եղել Դինքի ընկերները, փաստաբաններն ու քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամներից Ֆիլիզ Քերեսթեջիօղլուն:
Դատարանի որոշմամբ՝ Դինքի սպանության գործով դատավարությունը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 3-ը:
Մինչ դատավարությունը Դինքի մտերիմները հավաքվել են ու պաստառներ պարզել «Բոլորս Հրանտ ենք, Բոլորս հայ ենք», «Ոճրագործ պետությունը պատասխան է տալու», «Մինչև մենք չասենք «վերջ», այս դատը չի ավարտվի» գրություններով: Հրանտ Դինքի ընկերների կողմից հայտարարությամբ հանդես եկած Ֆիգեն Շաքաջըն ասել է. «Մենք, լինելով Հրանտի, Սևակի և 1915 թվականին սպանված հայերի ընկերները, շարունակելու ենք արդարութան պահակ կանգնել և բոլոր նրանց, ովքեր խիղճ ունեն, հրավիրելու ենք` մեզ հետ հերթապահելու»: