|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Անկարայի գլխավոր դատախազությունը պահանջել է Տրապիզոնի հետախուզության վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքին 240-ից 860 տարվա ազատազրկման ենթարկել՝ թուրք քաղաքական 48 գործիչների, այդ թվում` նախկին վարչապետերից Նեջմեթթին Էրբաքանին, գործարարների, լրագրողների և պաշտոնյաների ապօրինի գաղտնալսելու համար:
Ըստ Demokrathaber-ի՝ նախկին ոստիկանապետի նկատմամբ սկսված հետաքննությունն ավարտվել է, և Ռամազան Աքյուրեքն ու Օմեր Ալթըփարմաքի մեղադրվել են «կազմակերպություն ղեկավարելու» մեջ: Դատախազը 40 տարբեր գործողություն իրականացնելու մեջ մեղադրվող Աքյուրեքի համար պահանջել է 240-ից մինչև 860, իսկ մյուս ոստիկանապետ Ալթըփարմաքի համար՝ մինչև 704 տարվա ազատազրկում:
Կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ իր մտերմությամբ աչքի ընկնող Աքյուրեքը Հրանտ Դինքի սպանության ժամանակ Տրապիզոնի ոստիկանությունում պաշտոն էր զբաղեցնում:
Հիշեցնենք, որ նաեւ Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրյալ Աքյուրեքը ոստիկանությանը ներկայացրած վերջին զեկույցում հայտնել էր, որ նախօրոք տեղյակ է եղել Դինքի դեմ իրականացվելիք «աղմկահարույց գործողությունից», սակայն չի տեղեկացրել Տրապիզոնի` այդ ժամանակվա մարզպետին և նահանգի ոստիկանությանը՝ իբր ոչ միտումնավոր: