|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Արմավիր մարզի Բաղրամյան գյուղի ավագանու անդամները խոպան մեկնելու նպատակով հրաժարական են տվել: Դեկտեմբերի ամսին Բաղրամյանում կնշանակվեն ավագանու արտահերթ ընտրություններ: Նախօրեին տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը կառավարությանը միջնորդեց 1 մլն դրամ տրամադրել ընտրություններն անցկացնելու նպատակով: Ավագանին այստեղ 5 անդամ ունի: Տարբեր ժամանակներում հրաժարականի դիմում են ներկայացրել նրա մեծամասնությունը՝ երեք անդամ, իսկ մեկն էլ ի սկզբանե նիստերին չի մասնակցել: Այս մասին մեզ տեղեկություններ հայտնեց համայնքի ղեկավարը:
Գյուղապետ Կայծակ Մկրտչյանն ասաց, որ ավելի վաղ հրաժարական էին տվել ավագանու անդամներից երկուսը, իսկ արդեն երրորդ անդամի հրաժարականից հետո փաստացի անհնար է դարձել նիստեր գումարել՝ քվորում չլինելու պատճառով: Հրաժարական տվածներից մեկն առողջական խնդիրներ ունի, երկուսն էլ խոպան են գնացել՝ ժամանակավոր արտագնա աշխատանքի: Չորրորդ անդամն էլ բարձրագույն կրթությամբ տրակտոր է վարում հեռավոր գյուղերում և նիստերից գրեթե միշտ բացակայել է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: