կարևոր
3148 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-28 18:04
Հասարակություն

Հայաստան խոպան եկած օտարերկրացիներն ինչո՞ւ չեն հարկվում․ սա խոշոր կոռուպցիոն սխեմա է․ Արթուր Խաչատրյան

«Պարոն Փաշինյան, այսօր այստեղ խոսեցիք քաղաքացիների հարկ վճարելու պարտականության մասին, բայց չխոսեցիք պետության պարտականության մասին՝  երաշխավորելու մարդու աշխատանքի իրավունքի իրացումը։ Եթե տասնյակ հազարներով մեր հայրենակիցներ մեկնում են արտագնա աշխատանքի նշանակում է՝  կառավարությունը թերացել է այդ պարտականության հարցում»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խնդրին անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Պատգամավորը նաև հատկանշեց ,որ խոշոր կոռուպցիոն սխեմա կարող է լինել այն, որ օտարերկրացիները գալիս են Հայաստան արտագնա աշխատամնքի, սակայն ՀՀ կառավարությունը մի լումա անգամ  չի հարկում նրանցից։

Մանրամասն՝ տեսանյութում։