Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրողների ձևակերպումը կոռեկտ չէ. լրագրողների` «արտագաղթի արդյունքում ավելանում են Սփյուռքի օջախները ու տպավորություն է, որ Սփյուռքի նախարարությունը խթանում է արտագաղթը» դիտարկմանը այսպես արձագանքեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նախարարի խոսքով` Սփյուռքի նախարարության ստեղծումը հենց Սփյուռքի պահանջն է, նման կառույց տարբեր անուններով գոյություն է ունեցել դեռ 1964-ից:
«Իհարկե, կա արտագաղթ, իմ խնդիրն է հնարավորինս օգնել, ոգևորել, խրախուսել, որ Սփյուռքից վերադառնան: Մի ժամանակ էլ ոչ հաճելի բաներ էիք խոսում «Արի տուն» ծրագրի մասին: Ինչևէ, արտագաղթի պատճառները բազմաշերտ են: Բայց աշխարհում յուրաքանչյուր 34-րդ մարդը միգրանտ է դառնում, 260 մարդ շարժման մեջ է, և միգրացիան դարձել է ամենօրյա երևույթ, քանի որ աշխարհը բացվել է, սահմանները բացվել են, նոր զարգացումները, ազատականացումը տանում են դեպի շարժում: Պարզապես մենք անհանգստություն ենք ունենում, քանի որ մեր երկիրը փոքր է, ու հանկարծ արտագաղթը չխաթարի մեր ազգային անվտանգությանը: Բայց դեռ խորհրդային տարիներից կար «խոպան» հասկացությունը, հիմա էլ կա: Կա կրթական, աշխատանքային միգրացիա»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:
Նրա խոսքով` մեր երկրում միջին աշխատավարձը ցածր է, այն չի բավարարում քաղաքացիներին, նրանք մեկնում են այլ երկրներ` աշխատանք գտնելու: Դրա արդյունքում երկիրը կարիք ունի աշխատողների: Հետևաբար, ըստ նախարարի, եթե միջին աշխատավարձը բարձրանա, արտագաղթը կկրճատվի:
Նախարարը նշեց նաեւ, որ հանդիպել է հայ ոսկերիչների հետ, որոնք պատրաստակամ են զարգացնել ոսկերչությունը: