Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․
«Ուրեմն՝ սույն նիկոլական ջահելը, ով ներկայումս բազմած է Գեղարքունիքի մարզպետի աթոռին, քիչ առաջ եկել ու իր շեֆին ընտրած մարտունեցիների վրա մատ է թափ տալիս, սպառնում, ասում՝ հայրենասեր չեք, որ գնում եք դրսում աշխատում, ձեր երկիրը չեք սիրում, դրա համար էլ խոպան եք գնում... և հար ու նման զեղումներ:
Սրան մեկը չֆայմեց՝ ասեր, ա՛յ գավառական ճարպիկիկ, բա որ դու էդքան հայրենասեր էիր, էդ ինչու՞ էիր ֆիզկուլտի մարզական լրագրության բաժինն ավարտելուց հետո գնացել խոպան և, ոչ ավել, ոչ պակաս, մոսկվաներում դեգերում 7-8 տարի (ըստ քո կենսագրության՝ 2009-2015 թթ.): Կամ՝ ինչու՞ ես դրանից հետո՝ 2015-2018 թթ., ըստ քո պաշտոնական կենսդագրության, անհայտ վայրում զբաղվել ոչմիբանով:
Էդ կարո՞ղ է դու էլ էիր ատում երկիրը և սիրեցիր էն ժամանակ, երբ քայլիստ շեֆդ քեզ յուղալի պաշտոններ բաժանեց, և մոսկվաներից վազելով եկար ու հռչակեցիր քեզ հայրենասեր:
Ու հիմա սեփական կենսագրությունդ մոռացած ու առանց մի ամոթի՝ եկել, հորդ տարիքի մարդկանց վրա մատ ես թափ տալի՞ս, տաք ու յուղալի կաբինետումդ նստած ճոխ պարգևավճարներդ վայելում ու խաբված ժողովրդին հայրենասիրության դասեր տալի՞ս:
Ասում ես՝ եկեք, ձեզ բարձր աշխատանքով կապահովեմ: Էդ բա մինչև հիմա ու՞ր էիր, էդ կարող է՞՝ նոր իմացար, որ մարտունեցիք ու ամբողջ մարզիդ ազգաբնակչությունը խոպան է գնում, որ լուրջ դեմք ընդունած եկել հոխորտում ես:
Շատ լավ արեց, որ ակցիայի մասնակից մեկն ասաց՝ ծախիք երկիրը, ու դու էլ իբր վրդովվեցիր: Մի հատ որ դիմացիդ սարերին նայես ու խորը շունչ քաշես՝ կհասկանաս՝ ինչ երկիր եք ծախել ու դեռ էդ ամենի համար իբրև հանցավոր խմբավորման անդամ ամենքդ պատասխան եք տալու:
Մի օր երանի ես տալու, որ էս ժողովուրդը էսպես դեռևս մեղմ ու քաղաքավարի վրդովվի քո դիմաց, մտածի:
Հ.Գ. Էդ որ 2016-ին ընդունվել և մինչ օրս սովորում ես Մոսկվայի մարզային իրավունքի և կառավարման ինստիտուտի Մենեջմենթի բաժինը, քանի՞ տարի հետո ես ավարտելու, և, որ ավարտես, գալու՞ ես ապրես մարզումդ, էդ մարդկանց կողքին, ով ինքնահռչակ ու ինքնահավան հայրենասեր, թե՞ մարզպետիդ պաշտոնն ու մարզ վերադարձդ ընդամենը հարմար խոպանի մի ձև է քեզ համար»: