կարևոր
4522 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-21 14:58
Քաղաքական

Ժողվարչապետի խոպանչի մարզպետը ժողովրդին մեղադրում է Հայաստանը չսիրելու և խոպան գնալու մեջ․ Գագիկ Համբարյան

Ժողվարչապետի խոպանչի մարզպետը ժողովրդին մեղադրում է Հայաստանը չսիրելու և խոպան գնալու մեջ․ Գագիկ Համբարյան

Գեղարքունիքի քայլիստ մարզպետ Կարենը, ով 7-8 տարի որպես խոպանչի ապրել է Մոսկվայում խոպանչիների աշխատանքի վրա հարկ դնելու դեմ բողոքողներին հորդորել է խոպան չգնալ և խոստացել է բարձր վարձատրվող` ամիսը 300 հազար դրամով, աշխատանքով ապահովել, իսկ խոպանչիներից մեկի ասածին, թե կլքի Հայաստանը պատասխանել է, որ նրանք Հայաստանը չեն սիրում և անիմաստ ու սուտ խոսացողներ են...։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Նախ, հետաքրքիր է, թե այդ ի՞նչ լավ վարձատրվող աշխատատեղերով է ապահովելու տասնյակ հազարավոր գեղարքունիքցիներին (Մարտունին, Գավառը և հարակից գյուղերը) Կարենը, որ գյուղացիներն էլ չգնան խոպան, եթե Վարդենիսում և Սոթքում խայտառակ գործազրկություն է կապված ոսկու հանքի՝ Նիկոլի պատճառով փակվելու հետ...։

Կարե'ն, եթե այդքան աշխատատեղեր կան, ապա գործով ապահովի ձեր իշխանության և ձեր դավաճանության պատճառով անգործ մնացած վարդենիսցիներին...։

Երկրորդը` որտե՞ղ են այդքան թափուր մնացած «300 հազար դրամանոց» աշխատատեղերը, որ կարող ես այդ քանակությամբ մարդկանց գործով ապահովել, որոնց մասին մինչև հիմա ոչ ոք չգիտի ու դրանք «անտեր» են մնացել... Այդ ի՞նչ աշխատատեղեր են...։

Բողոքողներից մեկն էլ վրդովում է, որ իր խոպանում աշխատածը հարկելով Նիկոլն իր «նաֆարով ֆռֆռալու» է գնում...

Իմ համար ցավն այն է, որ այս ժողովուրդը ծպտուն չհանեց, երբ դավաճան Նիկոլը Արցախն ու Հայաստանի տարածքները, այդ թվում Գեղարքունիքի մարզից, նվիրեց թուրքին, հինգ հազարից ավել զինվորի տարավ կանխատեսելի սպանդի, տասը հազարից ավելի զինվորի հաշմանդամ դարձրեց, խայտառակեց Հայաստանն ու հայությանը, բայց երբ հիմա մտնում է գրպանները մեծ աղմուկ են բարձրացնում...։ Գյուղացին բողոքում է խոպանում աշխատած իր գումարների հաշվին Նիկոլի և իր «նաֆարի» վոյաժները ֆինանսավորելուց, չհասկանալով, որ ինքը շատ վաղուց է այդ «չլիկ֊դաստի» կայֆեր֊կայծերը հովանավորում, քանի որ Նիկոլը պետական պարտքն ավելացնում է մոտ 1 միլիարդ դոլարով, որից մի զգալի մասը գնում իր, իր ընտանիքի և թիմակիցների գերշքեղ կյանք ապահոլու վրա և այդ պարտքը պետք է վճարի ոչ միայն ինքն, այլ նաև իր զավակները...»։