Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ժորա սարկավագ Սարգսյանն արդեն 4 ամիս է` «Եղնիկներ» սահմանամերձ զորամասի հոգևոր սպասավորն է: Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց, որ սահմանապահ զորամասերում, որտեղ հայրենիքն են պաշտպանում, աղոթքի դերակատարումը բավական մեծ է:
«Հոգևոր ապրումները, հոգևոր թեմաների շուրջ զրույցները շատ կարևոր են, քանի որ զինվորը հասկանում է, որ ամեն պահ կանգնած է վտանգի, մահվան առջև և իր միակ, ամենազորավոր պաշտպանն Աստված է: Հետևաբար, ամեն պահ զինվորը պետք է իր սրտում աղոթք անի և, իհարկե, զենք իր ձեռքում լինի: Ես ինքս էլ շատ ուրախ եմ, որովհետև այն զգացումները, մասնավորապես` հայրենասիրության զգացումը, որ ունենք մեր սրտում, բայց չենք զգում, այստեղ կարողանում ես զգալ ու ապրել այնքան, որքան հարկավոր է հայ մարդու համար»,- ասաց Ժորա սարկավագը:
Նա տեղեկացրեց նաև, որ զինվորների հետ հոգևոր զրույցներ է ունենում, հիմնականում այն ուղղվածության, որն առավել հետաքրքրում է զինվորներին: Զրույցների ժամանակ լինում են հարցուպատասխաններ, քննարկումներ:
Սարկավագի հավաստմամբ` «Եղնիկներ»-ում աղանդավորները շատ քիչ են, բայց բոլորը զենք են բռնում: «Ծառայության երկու տարիները շատ լավ ժամանակաշրջան են զինվորների համար, քանի որ նրանք զերծ են մնում որևէ աղանդի ազդեցությունից, և սա լավագույն առիթն է, որ նրանք դարձի գան, ու այդպես էլ լինում է: Հավատացնում եմ, որ զորամասում, հատկապես` սահմանամերձ զորամասում, աղանդավորների 99 տոկոսը դարձի է գալիս»,- ասաց նա: