Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում ասվում է. «1991 թ. հունիսին, երբ դեպարտացիայի էին ենթարկում Հադրութի շրջանի գյուղերը, տեղահանում էին խաղաղ բնակչությանը, ես՝ որպես Հադրութի ընդհատակի հրամանատար, ունեի ընդամենը 27 ավտոմատ և 2 գնդացիր: Հունիս ամսվա վերջին ընդհատակում զինված տղաների մի մասը զենքերը հանձնեցին և սկսեցին համոզել, որ կռիվը անիմաստ է: Այդ օրերին ողջ Արցախում պարտվողական տրամադրություն էր, որի հետ չէին հաշտվում ընդհատակում գործող հարյուրավոր տղաներ, որոնք համախմբվել էին մեկ հրամանատարության ներքո և փորձում էին փոքրաթիվ զենքով դիմակայել հազարավոր օմոնականներին և Խորհրդային Միության ներքին զորքերին, որոնք գործում էին միասին՝ նպատակ ունենալով Արցախը հայաթափել՝ գործելով հարավից և հյուսիսից:
Այդ օրերին ես փորձում էի գտնել տղաներ, որոնք զենք կվերցնեն: Հադրութում հանդիպեցի իմ ուսանողական ընկերոջը՝ սկսելով ներկայացնել, թե որն է ելքը՝ հեռվից մոտիկանալով հիմնական նպատակին: Նա խոսքս կտրեց ու ասաց՝ ելքը մեկն է, պետք է մեր շարժման լիդերներին՝ Հարդութում, Մարտունիում, Ստեփանակերտում և ամենուր բռնենք և մեր ձեռքով հանձնենք Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի հանգիստ ապրենք մեր հողի վրա:
Չեմ շարունակում պատմությունս, բայց ցավով և հպարտությամբ նշեմ, որ իմ ընկերը 1994 թ. հերոսաբար զոհվեց, զոհվեց փրկելով Կապանի բրիգադի տասնյակ զինվորների ու արժանացավ մարտական խաչի: Այնպես որ, ներողամիտ կլինեմ բոլոր չարախոսների նկատմամբ՝ ճանաչելով ու չճանաչելով նրանց: Գիտեմ, որ ընդամենը ժամանակի խնդիր է և նրանք դարձի են գալու, ինչու չէ նաև վստահ եմ, որ նրանց մի մասը իմ ընկեոջ պես հերոսնալու է, եթե ոչ այսօր, ապա վաղը»: